79010 դիտում
20:58 28-04-2018
Գագիկ Ծառուկյան. Մենք մի մարդու պես մեր ձայնը տալիս ենք ժողովրդի թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և սատարելու է Նիկոլ Փաշինյանին:
«Շարժմանը շատ դրական եմ վերաբերվում, սա ոչ թե մեկ-երկու տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ կուտակված հարց էր և ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ:
Ժողովուրդը ոտքի կանգնեց, երիտասարդությունը ոտքի կանգնեց: Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու երիտասարդներին, իրենք են հաղթել, իրենք պետք է որոշումը կայացնեն:
«Մենք ամբողջ թիմով, մեկ մարդու պես ձայնը տալու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրի», ասել է Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով տարածվող լուրերին, թե Ծառուկյանը կարող է առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, ԲՀԿ առաջնորդն ասել է. «Դա ՀՀԿ-ի աշխատանքն է, միշտ այն մարդկանց, որոնք հարգանք ունեն ժողովրդի մեջ, փչացնելու: Իրենց կեղտոտ աշխատանքն են կատարում: Նրանք վարկաբեկելու քայլեր են կատարում, դա հասկանալի է: Մենք դրան լուրջ չենք վերաբերում, նրանք ուզում են վարկաբեկեն, ցեխ շպրտեն ինձ ու իմ թիմակիցներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12691 դիտում
20:14 03-06-2021
ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ․ Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչիք վայրագ
Այս բաժնից
352 դիտում
14:40 24-10-2024
Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտասահմանցի գործընկերների հետ
493 դիտում
14:28 24-10-2024
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 200 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե
751 դիտում
13:31 24-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի