211652_close_icon
views-count14083 դիտում article-date 21:39 28-04-2018

Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ չի առաջադրի իր թեկնածությունը Թուրքիայի նախագահի արտահերթ ընտրություններում

Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ չի առաջադրի իր թեկնածությունը Թուրքիայի նախագահի արտահերթ ընտրություններում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը հունիսի 24-ին կայանալիք երկրի նախագահի արտահերթ ընտրություններին: «Նախագահությունից հետո ես հեռու եմ եղել ակտիվ քաղաքականությունում: Ոչ ես, ոչ ընտանիքս չենք ցանկանում դա: Իմ առաջադրման հետ կապված որևէ քայլ տեղի չի ունենում: Գյուլը ընդգծել է, որ ավելի վաղ չէր բացառել իր մասնակցությունը ընտրություններին և պատրաստակամ է եղել կատարել իր պարտականությունները, եթե իր թեկնածության շուրջ լայն համաձայնություն լինի: Սակայն թուրքական փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Գյուլը Թուրքիայի առաջնորդ Էրդողանի ճնշման ներքո է հրաժարվել թեկնածություն առաջադրելուց, քանի որ նա կարող էր՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու, մեծ թվով ձայն հավաքել:

Նմանատիպ նյութեր