211652_close_icon
views-count1596 դիտում article-date 21:43 29-06-2014

Թուրքիայի նախագահ Գյուլը չի առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններումիր թեկնածությունը չի առաջադրելու: «Օգոստոսի 28-ին իմ նախագահական լիազորություններն ավարտվելու են: Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու նոր ընտրություններում: Այս հարցը մենք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ենք դեռ տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գյուլը: Ներկա պահին հայտնի են 2 թեկնածուների անուններ: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգային շարժում կուսակցությունները պայմանավորվածություն են ձեռք բերել միասնական թեկնածու առաջադրելու շուրջ: Նա «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն է: Քրդական «Ազգերի ժողովրդավար կուսակցությունն» նախագահի իր թեկնածու կառաջադրի կուսակցության նախագահ Սելահեթթին Դեմիրթաշին: Առայժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի հայտնել իր թեկնածուի անունը,սակայն ենթադրվում է, որդա կլինի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: Եթ անհրաժեշտություն առաջանա երկրորդ փուլ անցկացնելու, ապա այն կանցկացվի օգոստոսի 24-ին: Առաջին անգամ Թուրքիայում նախագահ կընտրի ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը՝ քվեարկության միջոցով:

Նմանատիպ նյութեր