44105 դիտում
10:10 29-04-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բեռնատար ГАЗель-ը բախվել է կայանված Saturn-ին. վերջինը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Նոր Կյուրին գյուղի սկզբնամասում՝ Թռչնաբուծարանի հարևանությամբ, բախվել են 34-ամյա Տիգրան Մխիթարյանի վարած բեռնատար ГАЗель մակնիշի 35 ՏT 819 և 32-ամյա Էդգար Գաբոյանին պատկանող Saturn մակնիշի 35 GT 067 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Saturn-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տրգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտաան հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքն ու սահմանազատել տարածքը և ավտոմեքենան քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերել ձորակից:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումրատակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատար ГАЗель-ը, ով բախվել է Saturn-ին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+