211652_close_icon
views-count52613 դիտում article-date 12:03 30-04-2018

Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի ու Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին. aravot.am

Այս օրերին շատ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին լուրերը, ուստի այսօր ԱԺ-ում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ եթե լինեն իշխանություն, քայլեր կձեռնարկե՞ն Վանո Սիրադեղյանի վերադարձի համար: Ինչպես հայտնում է [url=http://www.aravot.am/2018/04/30/953887/]Aravot.am[/url]-ը, Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող կոնկրետ անձանց կոնկրետ երաշխիքներ տալ, բայց վստահեցրեց, որ ՀՀ-ում օրինականություն կհաստատվի: Հարցին՝ վարչապետ ընտրվելուց հետք ի՞նչ քայլեր եք անելու, Փաշինյանն ասաց, որ եթե վաղվա ընտրությունը բարեհաջող անցնի, 15 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի կառավարություն: Նա վստահեցրեց, որ իրենք կադրային խնդիրներ չեն ունենա: Խոսելով Մարտի 1-ի բացահայտման մասին՝ Փաշինյանն ասաց, որ այդ էջը պետք է ամբողջովին բացահայտվի: Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին այդ հարցով հարցաքննության կանչելո՞ւ եք, գուցե անհանգստացած է Քոչարյանը, դրա համար հարցազրույց է տալիս արդեն՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես պնդում եմ, որ պետք է նորմալ նախաքննության ընթանա»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/04/30/953887/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր