30220 դիտում
18:00 23-12-2015
Արամ Սարգսյանը՝ եղբոր սպանությունը Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպված լինելու մասին. «Բացարձակ անհավանական է». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Օրեր առաջ «Առաջին լրատվականին» տված իր հարցազրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մի ուշագրավ պատմություն էր ներկայացրել իր և Վազգեն Սարգսյանի՝ 1998-ին ունեցած մի խոսակցության մասին: Նա մասնավորապես հիշել էր. «1998-ին, երբ Սերժ Սարգսյանը զբաղված էր իշխանափոխությամբ, այն ժամանակ Վազգեն Սարգսյանը մի օր առավոտյան ինձ տեղեկացրեց, որ իր հանդեպ սպանություն է նախապատրաստվում և ասաց, որ կազմակերպիչը Վանո Սիրադեղյանն է: Ասացի՝ ամենահեշտ չեզոքացումը վտանգի մամուլի ասուլիսն է, հրավիրենք, այդ մասին հայտնիր: Նա պատասխանեց, թե Վանոն ընկերս է, երկիրն էլ հարվածի տակ դնել չեմ կարող: Ասաց՝ ես նրա հետ կխոսեմ: Գնաց, խոսեց Վանոյի հետ, նա հավաստիացրել էր, որ նման բան չկա»:
Aravot.am-ը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ նման բան հնարավոր համարու՞մ է: Նա բացառեց ու մանրամասնեց. «Բացարձակ անհավանական եմ համարում ու հեքիաթ: Վանոն Վազգենի ընկերն է եղել թե′ պաշտոնի ժամանակ, թե′ պաշտոնից հետո: Հոկտեմբերի 27-ից հետո ամենաշատը մեր տուն եկող-գնացողը մարդն էր Վանոն: Նա իմ չափ ծանր է տարել Վազգենի ողբերգությունը, ամեն երեկո իմ մոր հետ է եղել»: Արամ Սարգսյանը նշեց. «Չգիտեմ՝ ինչ է պատմում, ինչի համար է պատմում Աշոտ Մանուչարյանը, բայց դա բացառված բան է»:
Տեսանյութը` 1in.am-ի
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/12/23/642411/]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4519 դիտում
11:04 13-11-2021
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ծնունդդ շնորհավոր՛ր, Վանո Սիրադեղյան
7407 դիտում
22:40 23-09-2014
Սերժ Սարգսյանը պարգևատրել է Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տված Ներքին զորքերի նախկին հրամանատարին․ aravot.am
52610 դիտում
12:03 30-04-2018
Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի ու Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին. aravot.am
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»