211652_close_icon
views-count80425 դիտում article-date 14:19 30-04-2018

Արտակարգ ու տարօրինակ դեպք Էջմիածնում. 37-ամյա տղամարդը բարձրացել է Մայր Տաճարի գմբեթի վրա և փորձել է գմբեթի վրայից հեռացնել խաչը. փոխարենը ցանկացել է վարդ տեղադրել

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մանուկ Խ.-ն բարձրացել է Էջմիածին քաղաքի Մայր Տաճարի գմբեթի վրա և փորձ է արել մետաղյա սղոցով գմբեթի վրա տեղադրված մետաղյա խաչը պոկել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ցանկացել է խաչի փոխարեն գմբեթի վրա տեղադրել մետաղյա վարդ, սակայն չի կարողացել իրագործել իր նպատակը, քանի որ նրան նկատել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն ու տեղափոխել ոստիկանություն։ Արդեն տեղում նրա մոտ հայտնաբերվել են մետաղյա սղոցներ, մետաղյա վարդ և պարան, որոնք, ըստ նրա հայտարարության, նա պետք է օգտագործեր գմբեթի վրա խաչը կտրելու և վարդը տեղադրելու ժամանակ։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մանուկ Խ.-ն ազատ է արձակվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր