211652_close_icon
views-count14067 դիտում article-date 18:46 30-04-2018

Սալահը ԱՊԼ-ում կարող է որակազրկվել մինչև մրցաշրջանի վերջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլը» կարող է Անգլիայի առաջնության վերջնամասն անցկացնել առանց իր առաջատար Մոհամեդ Սալահին: Վերջինիս կարող են որակազրկել ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղում տեղ գտածմիջադեպի համար: Հանդիպման դրվագներից մեկում Սալահը փորձել է բռունցքով հարվածել մրցակցի պաշտպան Մարտինս Ինդիին: Մրցավարն այդ միջադեպին որևէ կերպ չի արձագանքել: Ընդհանուր առմամբ Սալահին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից սպառնում է երեք խաղի որակազրկում: Այդ դեպքում եգիպտացին կարող է բաց թողնել «Չելսիի» և «Բրայթոնի» հետ վերջին երկու հանդիպումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր