ԱՊԼ-ում մինչև մրցաշրջանի ավարտը կարող են թույլատրել մեկ խաղում 5 փոխարինում անել
Անգլիայի Պրեմիեր-լիգան պատրաստվում է փոփոխություններ իրականացնել մրցաշրջանը վերսկսելու համար, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պատճառով:
Առաջնության մնացած հատվածում թիմերին կարող են թույլատրել խաղի ընթացքում 5 փոխարինում անկացնել:
Դա խաղացողներին թույ կտա խուսափել լրացուցիչ ծանրաբեռնումներից և վնասվածքներից, եթե խաղերը անցկացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Խաղի ընթացքում հինգ փոխարինում անելու առաջարկ է եղել նաև ՖԻՖԱ-ից և այժմ բրիտանական երկրների ֆուտբոլային իշխանությունները պետք է դրա հետ կապված որոշում կայացնեն:
Եթե փոփոխությունը հաստատեն, վերջնական որոշումը կմնա ԱՊԼ-ի ակումբներին: Ներկա պահին Պրեմիեր-լիգայի մրցաշրջանը դադարեցված է անորոշ ժամանակով: