15644 դիտում
21:38 30-04-2018
Վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն. Ն. Փաշինյանը կոչ արեց առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում. Tert.am
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ամենակարևոր արդյունքն այն է, որ այլևս ժողովուրդն է տերը իր երկրի, և դա ոչ թե կարգախոս է, այլ կոնկրետ քաղաքական իրողություն:
«ՀՀ-ում դեռ կփոխվեն, դեռ իրար հետևից կգան ու կգնան վարչապետեր, կառավարություններ, նախագահներ, Ազգային ժողովներ, պատգամավորներ, նախարարներ, բայց ՀՀ-ում չի փոխվելու ամենակարևորը, ամենահիմնականը` ՀՀ-ում այսուհետ թևածելու է այն կարգախոսը, որը քիչ առաջ դուք էիք վանկարկում»,- ասաց նա և կրկին քաղաքացիների հետ վանկարկեցին մենք ենք տերը մեր երկրի:
«Ես հիմա՝ այս երեկոյան, հասկացա, որ բացարձակապես էական չէ, որևէ նշանակություն չունի, թե ինչ տեղի կունենա վաղը՝ ԱԺ-ում, էականն այն է, որ ՀՀ քաղաքացին, ժողովուրդը՝ հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը անշրջելի է և չի կարող կասկածի տակ դնել այլևս ոչ ոք»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/30/Nikol-finish/2675212]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
23:21 09-06-2024
Բագրատ Սրբազանը բոլորին կոչ արեց հավաքվել ԱԺ-ի մոտ
1120 դիտում
10:40 20-09-2023
Անդրանիկ Թևանյանը կոչ է անում երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում
Այս բաժնից
628 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
544 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն
1000 դիտում
13:42 30-12-2024
«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար (տեսանյութ)