211652_close_icon
views-count6979 դիտում article-date 23:53 27-11-2020

Կոչ եմ անում վաղը միանալ մտավորականների հավաքին, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին. հանդիպում ենք վաղը ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում. Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում՝ զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով։ «Հարգելի՛ երիտասարդ հայ ասպետներ, ծնողներ, հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը, վաղը մի քանի մտավորականների (անկախ նրանց նկատմամբ որևէ վերաբերմունքից) կոչով հավաքվում ենք Շառլ Անձնավուրի հրապարակում զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ներկա առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով: Ինձ ճանաչող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ այս հավաքին, օգնել փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին, պահանջել հնարավոր բոլոր օղակներից անել ամեն ինչ՝ նրանց փրկելու թշնամու արյունոտ ձեռքերից: [b]Հանդիպում ենք վաղը ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում»:[/b] Հիշեցնենք, որ ավելի վաղ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և դերասան Հրանտ Թոխատյանը հանդես էին եկել Ազնավուրի հրապարակում հավաքվելու կոչով։

Նմանատիպ նյութեր