10752 դիտում
12:31 02-05-2018
Lրագրող Թեհմինե Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. ՀՀ դատախազություն
2018 թվականի ապրիլի 21-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին են ուղարկվել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ Նոր Նորքի խաչմերուկում մի խումբ անձինք փակել են փողոցը, քաղաքացիներին դուրս են բերել խաչմերուկից, հարվածներ հասցրել ակցիայի մասնակիցներից մեկին, իսկ անհայտ անձը հարվածել է «Lragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի գլխին, քաշել են նրա մազերից, պոկել պայուսակի քուղը:
«Lragir.am» վերլուծական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ՝ նշելով, որ Երևան քաղաքի Հերացի, Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս մի խումբ անհայտ անձինք խոչընդոտել են իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Նկատի ունենալով, որ նշված դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել անհայտ անձանց կողմից ենթադրաբար լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն կատարելու մասին՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նմանատիպ նյութեր
2770 դիտում
18:38 09-03-2017
Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին