37248 դիտում
10:34 02-05-2018
ԱԺ նիստը չի կայանում. քվորում չկա. «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտ է հայտարարել. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովի՝ մայիսի 2-ին մեկնարկած քառօրյայի աշխատանքը չսկսվեց՝ քվորում չապահովելու պատճառով: «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտ է հայտարարել։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ քանի որ երկրում աննախադեպ իրավիճակ է, հետևաբար իրենք հայտարարում են քաղաքական բոյկոտ և այս 4-օրյա աշխատանքներին չեն մասնակցելու:
Ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել էր 27 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ:
«Նշված ժամկետում նիստի իրավազորությունն ապահովելու դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին: Չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած»,-ասաց Բաբլոյանը:
Նիստերի օրակարգում ընդգրկված է 12 հարց, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Տեղական հանրաքվեի մասին օրինագծերը: Օրակարգում է նաև ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3334 դիտում
11:20 16-07-2018
Երևանի ավագանու նիստը 30 րոպեով հետաձգվեց. քվորում չկա. ներկա է ընդամենը ավագանու 5 անդամ. ՈՒՂԻՂ
1675 դիտում
11:03 29-03-2019
Ազգային ժողովում կառավարության հրավիրած արտահերթ նիստը հետաձգվեց․ քվորում չկա. ՈՒՂԻՂ
3448 դիտում
15:35 16-11-2016
Արգենտինայի հավաքականը մամուլին բոյկոտ է հայտարարել
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»