3460 դիտում
18:25 02-05-2018
Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է և անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է ու կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները. ՊԵԿ
Ազգային ժողովում մայիսի 1-ին հնչած ելույթներում անհարկի շահարկվել է Պետական եկամուտների կոմիտեի անունը, ինչի առնչությամբ կոմիտեն հորդորում է քաղաքական բոլոր ուժերին չքաղաքականացնել կառույցի գործունեությունը:
ՊԵԿ-ն ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է և կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները: Դրանց իրականացման որակից է կախված երկրի սոցիալական, տնտեսական անվտանգությունը: Եթե հարկային և մաքսային մարմինները թերանան իրենց գործառույթներն իրականացնելիս, հաշվի առնելով քաղաքական գործընթացները, մեր երկիրը խնդիր կունենա այս ոլորտներում:
Ուստի, հորդորում ենք քաղաքական բոլոր ուժերին չնսեմացնել ՊԵԿ-ի աշխատանքը և չմոռանալ, որ կոմիտեն վերջին շրջանում շարունակ ձեռքբերումներ է արձանագրում. ընթացիկ տարում գերակատարվել են պետբյուջեի հարկային եկամուտները, պարզեցվել են հարկային և մաքսային ընթացակարգերը, կրճատվել է դրանց համար ծախսվող ժամանակը, կատարելագործվել են սահմանին տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմները, բիզնեսին շրջանառու միջոց ունենալու, ավտոմեքենայի ներմուծման հետ կապված մաքսային վճարումները նախապես հաշվարկելու, հարկային և մաքսային գործընթացները կանխատեսելու և քայլերը ծրագրելու հնարավորություններ են ընձեռվել:
Դուրս լինելով քաղաքական զարգացումներից՝ կոմիտեն պարտավոր է շարունակել կենտրոնացնել ջանքերը՝ իր գործառույթները բարեխղճորեն կատարելու համար, որպեսզի երկրում չլինեն աշխատավարձի, կենսաթոշակի, առողջապահական ծառայությունների, բիզնեսին ԱԱՀ-ի վերադարձման և պետության ու քաղաքացիների կենսագործունությանն առնչվող այլ խնդիրներ:
[b]
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
6949 դիտում
17:03 01-04-2021
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ճանաչվել է Տարվա լավագույն պետական կառույց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6733 դիտում
16:13 14-04-2018
ՊԵԿ-ը ապաքաղաքական կառույց է. Մենուա Հարությունյան
8238 դիտում
21:59 25-04-2018
Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են, և ծառայողները պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»