6736 դիտում
16:13 14-04-2018
ՊԵԿ-ը ապաքաղաքական կառույց է. Մենուա Հարությունյան
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է թե ինչպես են ՊԵԿ-ի օպերատիվ ծառայության աշխատակիցները` համապատասխան հանդերձանքով զինված, օրենքով իրենց վերապահված լիազորություններով` մուտք գործում «Քեթրին գրուպ»-ին պատկանող բիզնես տարածք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քեթրին գրուպ»-ը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանին` կարող ենք արձանագրել, որ այն խոսակցությունները, որ Վարդան Հարությունյանի` ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, հարկային և մաքսային մարմինները բիզնեսին վերաբերում են այլևս բացառապես հավասարության և օբեկտիվության տեսանկյունից, հաշվի չառնելով, թե ովքեր են տվյալ բիզնեսի տերերն ու տանիքները, քաղաքական ինչպիսի ուժի կրողներ են` այլևս իրականություն է:
Այս և ՀՀԿ անդամ այլ գործարարների բիզնեսներում պարբերաբար իրականացվող հարկային ստուգումները փաստում են մեկ բան, որ, իսկապես, Վարդան Հարությունյանին հաջողվեց ՊԵԿ-ը դարձնել ապաքաղաքական կառույց, որը հավասար աչքով է նայում բիզնեսին:
Դա անչափ կարևոր բարեփոխում է, երբ գործադիր իշխանությունը այլևս թույլ չի տալիս, որպեսզի գործարարները ինտեգրվելով իշխող կուսակցության մեջ` արտոնյալ պայմաններ ունենան և քաղաքական տանիքի տակ պաշտպանվելով` զբաղվեն բիզնեսով:
Դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, թե կոնկրետ «Քեթրին գրուպ»-ի պարագայում ինչ խախտումներ կամ թերացումներ է հայտնաբերել ՊԵԿ-ը , բայց քաղաքական մեսիջն ակնհայտ է և ողջունելի, քանզի, երբ խոսում ենք հայաստանյան ներդրումային դաշտն առողջացնելու և նոր ներդրումներ ապահովելու մասին` առաջնային խնդիր է հենց այն, որ ՊԵԿ-ը պետք է լինի ապաքաղաքանացված կառույց և Վարդան Հարությունյանը այս անիրականալի թվացող խնդիրը լուծեց:
Երբ խոսում ենք, թե ինչ բարեփոխումներ և փոփոխություններ իրականացրեց Կարեն Կարեպետյանի կառավարությունը` ՊեԿ-ի ապաքաղաքանացումն այդ ռեֆորմների լավագույն օրինակներից է:
[url=https://web.facebook.com/menua1/posts/1620341124701623]Մենուա Հարությունյան[/url]
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
13:50 23-03-2018
ՏՄՊՊՀ-ն պետք է լինի ապաքաղաքական մարմին. Արտակ Շաբոյանը մերժեց ՀՅԴ-ի առաջարկը
8244 դիտում
21:59 25-04-2018
Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են, և ծառայողները պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)