211652_close_icon
views-count24024 դիտում article-date 20:43 02-05-2018

Հանրապետության հրապարակում Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած մարզիկը մեդալը հանձնել է Նիկոլ Փաշինյանին

Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած և ադրբեջանցի մարզիկին հաղթած Ֆերդինանդ Կարապետյանը: Վերջինս այդ գլխավոր հաղթանակին գնալուց առաջ խնդիր էր դրել՝ ամեն գնով, անգամ մեռնելու, հաղթել իր ադրբեջանցի մրցակցին, քանի որ, Աստված մի արասցե, պարտվելու դեպքում ամաչելու էր նայել իր ժողովրդի աչքերին: Մարզիկն ասաց, որ որոշում ունի այդ մեդալը հանձնել Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը ելությի ավարտին, այնուամենայնիվ հետ վերադարձրեց մեդալը, նշելով, որ շատ զգացված է, սակայն մեդալը պետք է կրի չեմպիոնը:

Նմանատիպ նյութեր