211652_close_icon
views-count1621 դիտում article-date 15:23 20-10-2024

Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը հանձնել է ՀՀ դեսպանությանը՝ ի հիշատակ 44-օրյայում զոհված ընկերոջ՝ Արթուր Սուքիասյանի

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և, ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի, դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:

Դեսպան Ավագյանը բարձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:
 

Նմանատիպ նյութեր