211652_close_icon
views-count3508 դիտում article-date 15:33 03-05-2018

«Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը պատրաստվում էր թմրանյութ փոխանցել կալանավորվածին

Մայիսի 3-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Կ. Ն.-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, վերջինիս բջջային հեռախոսի լիցքավորիչի միջից հայտնաբերել և առգրավել են անձեռոցիկով փաթեթավորված 4 կտոր մուգ շագանակագույն կոշտ զանգված՝ յուրաքանչյուրը 0.4 գրամ քաշով: Ըստ բանավոր հայտարարության՝ վերոնշյալ զանգվածը պատրաստվում էր փոխանցել կալանավորված անձ Գ. Բ.-ին: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր