211652_close_icon
views-count2193 դիտում article-date 13:27 21-12-2018

ՔԿՀ-ների պահպանության ապահովման բաժինների պետերի և ծառայության պահպանության ապահովման բաժնի ծառայողների հետ խորհրդակցություն է անցկացվել

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը անցկացրին խորհրդակցություն ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման բաժինների պետերի և ծառայության պահպանության ապահովման բաժնի ծառայողների հետ: Օրակարգում ամանորյա և սուրբծննդյան տոնական օրերին քրեակատարողական հիմնարկներում ուժեղացված տարբերակով ծառայության կազմակերպման, դրա իրականացման և խնդրահարույց այլ հարցերի քննարկումն էր: Հատկապես ներկաների ուշադրությունը հրավիրվեց ծառայողական կարգապահության ամրապնդման և հավանական արտանետման ու արգելված իրերի ներթափանցման փորձերը կանխելու վրա: Ծառայության պետի տեղակալների կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ, ցուցումներ ուժեղացված տարբերակով ծառայության աշխատանքների իրականացման ուղղությամբ: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր