211652_close_icon
views-count8039 դիտում article-date 19:42 03-05-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ. քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 3-ին, հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին: Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:

Նմանատիպ նյութեր