211652_close_icon

Արմեն Սարգսյանն ու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

views-count3983 դիտում article-date 22:05 02-05-2018
Այսօր՝ մայիսի 2-ին, Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:

Նմանատիպ նյութեր