211652_close_icon
views-count4233 դիտում article-date 20:00 03-05-2018

Վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Ըստ քրեական գործի տվյալների՝ «Սիվիլնեթ»-ի լրագրող Ա.Գրիգորյանից 2018 թվականի ապրիլի 21-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հափշտակել են իր հեռախոսը։ Լրագրողի ներկայացրած հաղորդման, ապա նաև բացատրությունների համաձայն՝ ապրիլի 21-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում նկատել է քաշքշուկ, ինչը տեսագրել է և «Iphone 6s» բջջային հեռախոսով միացել ուղիղ եթեր։ Լրագրողական գործունեությունն իրականացնելիս մի անձ լրագրողին մոտեցել է թիկունքից ու հափշտակել բջջային հեռախոսը, ապա՝ դիմել փախուստի: Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է մայիսի 2-ին։ Նույն օրը քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ լրագրողի բջջային հեռախոսը հափշտական անձի, քաշքշուկին մասնակից անձանց ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b] ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր