14323 դիտում
12:03 04-05-2018
Ռուսական C-400-ներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ. ԱՄՆ-ն կրկին զգուշացնում է Թուրքիային
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն իր հերթական ճեպազրույցում խոսել է ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման ռուս-թուրքական գործարքի մասին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը [url=https://video.state.gov/detail/video/5780066931001/?autoStart=true]շեշտել է[/url], որ հարցը շարունակում է անհանգստություն պատճառել իրենց և ընդգծել է C-400 համալիրների անհամատեղելիությունը ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ։
«Ելնելով ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Թուրքիան հանդիսանում է հուսիսատլանտյան դաշիքնի անդամ և պետք է ձեռք բերի միայն այնպիսի զենք, որը համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի այլ գործընկերների ունեցած զինատեսակի հետ, այստեղ ես համատեղելիություն չեմ տեսնում»,-ասել է Նոյերթը՝ նկատի ունենալով ռուսական C-400 համալիրները։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի՝ միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ում Անկարային սպառնացել են թույլ չտալ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու դեպքում:
Նմանատիպ նյութեր
4817 դիտում
10:14 10-03-2018
Ռուսական զինատեսակների արդիականացումը մտահոգում է Արևմուտքին. «Ամերիկայի ձայն»
1629 դիտում
16:37 17-04-2014
Ճապոնացիները զգուշացնում են Թուրքիային. ատոմակայանը աղետի պատճառ կդառնա. տեսանյութ
Այս բաժնից
562 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
616 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
643 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել