4820 դիտում
10:14 10-03-2018
Ռուսական զինատեսակների արդիականացումը մտահոգում է Արևմուտքին. «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած միջուկային նոր զինատեսակները, որոնք կարող են շրջանցել ամերիկյան պաշտպանական միջոցները, քննարկման լայն ալիք են բարձրացրել Ռուսաստանը միջուկային զինանոցի ներուժին հակազդելու վերաբերյալ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4288343.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Վաշինգտոնում այս խնդիրների շուրջ ամերիկացի օրենսդիրների հարցերին է պատասխանել Եվրոպայում ամերիկյան զինված ուժերի հրամանատար գեներալ Քրթիս Սքափարոթին:
«Ռուսաստանը սառը պատերազմից ի վեր աննախադեպ չափերով արդիականացնում է իր բոլոր օդային, ջրային և ցամաքային զինատեսակները»,- արձանագրում է գեներալ Սքափարոթին:
Վերջինս ասել է նաև, որ ԱՄՆ-ը չունի այլընտրանք և պետք է անի նույնը՝ Ռուսաստանի՝ առավելության հասնելու նկրտումները կանխելու համար:
«Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից զենքերի արդիկանացումն ու մրցավազքը՝ մենք պետք է ևս արդիականացնենք զինատեսակները՝ մեր գերիշխանությունը պահպանելու համար: Եթե չանենք դա, ապա կարծում եմ նրանց ձեռնարկած քայլերի արդյունքում նրանք կարող են մարտահրավեր նետել մեզ ռազմական ամեն ասպարեզում արդեն 2025 թվականին»,- արձանագրել է գեներալը:
Աշխարհագրական մի շարք հատվածներում, ինչպիսին է օրինակ Արկտիկան, Ռուսաստանը կարող է առավելության հասնել անգամ ավելի շուտ և վերահսկել հյուսիսային միջանցքները 2-3 տարուց հետո:
Նմանատիպ նյութեր
1095 դիտում
11:22 21-01-2023
Կրեմլը կրկին փորձում է «վախեցնել» Արևմուտքին. «վագներականները»՝ Բալկաններում. «Ամերիկայի ձայն»
14323 դիտում
12:03 04-05-2018
Ռուսական C-400-ներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ. ԱՄՆ-ն կրկին զգուշացնում է Թուրքիային
4051 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը