211652_close_icon
views-count3682 դիտում article-date 15:46 04-05-2018

«Ելք»-ում հիմա տարաձայնություն չկա». Էդմոն Մարուքյան

«Ելք» դաշինքում չկա քննարկում, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին դաշինքով կգնան, թե առանձին: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հարցին, թե «Ելք»-ում տարաձայնությունները հարթվեցի՞ն, նա պատասխանեց, որ «Ելք»-ում չկա տարաձայնություն. «Կային մարտավարական, սկզբունքային տարբեր հարցեր, քննարկումներ, հիմա որևէ տարաձայնություն չկա: Հիմա նոր իրողություն է, նոր իրավիճակ է, կա իրականացված թավշյա հեղափոխություն, որն իր արդյունքներին պետք է հասնի, արձանագրվի վերջնականապես եւ կանք մենք՝ բոլորս, որ աջակցում ենք այդ հեղափոխության կապիտալիզացիային ու նյութականացմանը՝ հանուն երկրում փոփոխությունների»,- ասաց նա: Դիտարկմանը, որ փողոցային պայքարի հետ կապված «Ելք»-ում ընդհանուր հայտարարի չեկան, դա չի՞ նշանակում, որ այս իրավիճակից հետո հնարավոր չլինի երեք կուսակցությունների համատեղ գործունեությունը. «Ես չէի շտապի այդպիսի հայտարարություն անել, քանի դեռ քննարկում չենք ունեցել: Ես կարծում եմ՝ մենք երկար գործ ունենք անելու, ճանապարհ ունենք անցնելու և դուք դա կտեսնեք»: Ինչ վերաբերում է կառավարության կազմից, Մարուքյանը նշեց, որ նախ պետք է ունենալ ընտրված վարչապետ, հետո նոր քննարկել մնացած հարցերը. «Դա ձուկը ջրում խոսակցություն է»:

Նմանատիպ նյութեր