6659 դիտում
20:58 04-05-2018
Գործարկվել է Yerevan2800.am կայքը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումներին
Սիրելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամի կողմից այսօրվանից գործարկվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների պաշտոնական կայքը՝ Yerevan2800.am-ը /https://www.yerevan2800.am/hy/:
Կայքում տեղադրվելու են մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանին առնչվող բոլոր նորությունները, լուսաբանվելու են նախատեսված միջոցառումները:
Արդեն գործում է կայքի նորությունների բաժինը: Մոտ օրերս գործարկվելու են նաև մյուս բաժինները, որոնցում ներակայացվելու են Երևանի ստեղծման և հազարամյակների պատմության ժամանակագրությունը, հիմնադրման 2800-ամյակի տոնական միջոցառումների օրացույցը: Yerevan2800.am-ում կընդգրկվեն նաև հարցազրույցներ հայտնի երևանցիների հետ, հետաքրքրական պատմություններ, ակնարկներ Երևանի մասին:
Կայքն ունենալու է նաև ինտերակտիվ բաժին, որտեղ կգործի շատերի կողմից սիրված քուիզերի ձևաչափը:
Yerevan2800.am-ը գործելու է չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Կայքի նյութերը տարածվելու են սոցցանցերի պաշտոնական էջերում, որոնց հղումները կարող եք գտնել կայքի գլխավոր էջում:
[b]«Երևան 2800» մշակութային հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
2082 դիտում
17:00 05-03-2018
Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին
Այս բաժնից
1330 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
952 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը