Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հայկ Հարությունյանը Գերմանիայում հերթական հաղթանակը տարավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հայկ Հարությունյանը Գերմանիայում հերթական մենամարտն անցկացրեց և հերթական համոզիչ հաղթանակը տարավ:
Այս անգամ Հարությունյանի մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն, փորձառու մարզիկ Նիկոլա Իվկովիչն էր, որը մինչ այդ մասնակցել էր Օլիմպիական խաղերին:
Մարտի ողջ ընթացքում հայ բռնցքամարտիկը մեծ առավելություն ուներ, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը տրվեց նրան:
Վերջին 2 ամսում սա Հայկ Հարությունյանի չորրորդ մենամարտն էր, որոնցում նա 4 հաղթանակ է տարել: