211652_close_icon
views-count3888 դիտում article-date 09:11 08-05-2018

Առաջիկայում ՀՀ է ժամանելու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչների խումբը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտա­հոսքի ուսումնասիրություններ են սկսելու: ՀԴԲ քննիչների տեսա­դաշտում են լինելու այն հայ օլի­գարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գու­մարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ և փորձել օրի­նականացնել այդ գումարը, այսպես կոչված՝ գործ դնելով կամ սեփականություն ձեռք բերելով: Ինչպես հայտնի է, ամերիկյան իշխանությունները չափազանց դաժան են վարվում ինչպես ապօրինի կապիտալի, այնպես էլ դրա սեփականատերերի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր