211652_close_icon
views-count4920 դիտում article-date 15:36 09-05-2018

Նոյերը մեծ հավանականությամբ բաց կթողնի 2018թ. աշխարհի առաջնությունը

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը անդրադարձել է 2018թ. աշխարհի առաջնությանն իր մասնակցության հավանականությանը: «Այն տարբերակը, որ ես ոչ մի հանդիպման չհասցնելով մասնակցել, կգնամ աշխարհի առաջնությունը, հնարավոր չէ: Մինչև մրցաշրջանի ավարտը մի քանի խաղ է մնում, տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Նոյերը: Իր հերթին, մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը բացառել է 32-ամյա դարպասապահի մասնակցությունը Գերմանիայի առաջնության վերջին տուրում «Շտուտգարտի» և Գերմանիայի Գավաթի եզրափակիչում «Այնտրախտի» հետ հանդիպումներին: Նոյերը գործնականում ամբողջ մրցաշրջանը բաց թողել ծանր վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր սեպտեմբերին:

Նմանատիպ նյութեր