211652_close_icon
views-count17762 դիտում article-date 21:32 27-05-2018

Սալահը բաց կթողնի 2018թ. աշխարհի առաջնության մեկնարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը, ով վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Ռեալի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/27/1097006/]խաղում[/url] (1:3), մեծ հավանականությամբ չի հասցնի ապաքինվել մինչև 2018 թվականի առաջնության մեկնարկը և բաց կթողնի խմբային փուլում Ուրուգվայի հետ առաջին հանդիպումը, որը կկայանա հունիսի 15-ին: Եզրափակիչում Սալահը 1-ին խաղակեսում Ռամոսի հետ պայքարում վնասել է ուսը: Եգիպտոսի սպորտի նախարար Խալեդ Մահմուդ Աբդել Ազիզն հայտարարել է, որ Սալահից լիարժեք ապաքինման համար կպահանջվի շաբաթ անհրաժեշտ կլինի: Եգիպտական ազգային թիմի առաջատարը կենթարկվի երկրորդ ռենտգեն-հետազոտությանը, որից հետո բժիշկները վերջնական եզրակացություն կանեն նրա վիճակի վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր