38959 դիտում
10:14 10-05-2018
Արտակարգ դեպք Երևանում. Opel Astra-ում առաջացած հրդեհը ավտոմեքենան ամբողջությամբ վերածեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 9-ին, Երևանում, ավտոմեքենայում առաջացած հրդեհի հանգամանքները պարզելու համար։
Ժամը 19։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 112 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Հրշեջները մարել են Opel Astra մակնիշի 35 QF 110 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, և այդ պահին ավտոմեքենայի մեջ չի եղել նաև սեփականատերը՝ Երևանի բնակիչ Արևշատ Հովհաննիսյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34774 դիտում
11:10 02-02-2025
Շիրակի մարզում թալանել են Արթիկի գլխավոր պանրագործարանը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս