6846 դիտում
09:47 25-08-2017
Քաղաքապետարանը 11 մլն 850 հազար դրամի կոնյակ է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը Երևանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ:
Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան- 2799» հոբելյանական լոգոյով գրվածքով: Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաև, որ կոնյակներն ունենան 10 տարվա հնեցում:
Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, որի բանակը հակառակորդի դեմ կռվում է 80-ականների զենքով, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի համապատասխան տեխնիկասարքավորումներ՝ հրդեհները հանգցնելու համար, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում այդպես մսխելով համայնքի բյուջեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4772 դիտում
10:38 10-05-2018
500 հատ կոնյակ՝ 11 մլն 850 հազար դրամով. Երևանի բյուջեն մսխվում է. «Ժողովուրդ»
1129 դիտում
08:50 11-08-2023
Կոնյակասեր իշխանությունը. 34 մլն դրամի կոնյակ են գնել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:40 11-04-2024
Սեփական կարիքները պետական բյուջեի հաշվին․ 3 մլն 850 հազար դրամի ջուր Ազգային Ժողովի համար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը