211652_close_icon
views-count61563 դիտում article-date 13:08 11-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. հարկադիր բուժման մեջ գտնվող 22-ամյա հիվանդը Նուբարաշենի հոգեբուժարանից դիմել է փախուստի

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժման մեջ գտնվող Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Վարդան Մելյանը պատուհանի երկաթե ճաղավանդակը պոկել և սավանններով ճոպան է սարքել ու դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի), ոստիկանության Դիլիջանի բաժնի (բաժնի պետ Վահե Ղազարյանի), ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողութունների արդյունքում երեկոյան Վ. Մելյանին հայտնաբերել են Դիլիջան քաղաքում և տեղափոխել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է նաև, թե ինչպես է կարողացել Վ. Մելյանը հոգեբուժական հիվանդանոցի հարկադիր բուժման մեջ գտնվող հիվանդների համար նախատեսված վարչական շենքի 2-րդ հարկի պատուհանից ճողոպրել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր