23275 դիտում
17:05 11-05-2018
ՀՀ վարչապետը ներկայացրեց Ոստիկանության նորանշանակ պետին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին և բարձրաստիճան սպայակազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին:
Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց այն խնդիրները, որոնց լուծումն առաջնահերթ է լինելու ոստիկանության համար մոտակա ժամանակահատվածում` քրեածին ակտիվության աննախադեպ նվազեցում, տուգանքների ռեժիմի սահմանափակում` պատժի քաղաքականությունը կանխարգելմամբ փոխարինելով, կոռուպցիայի դեմ պայքար:
Անդրադառնալով համակարգի բարեփոխման ուղղությամբ նախորդ տարիներին իրականացված ծրագրերին` Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար:
Վլադիմիր Գասպարյանը պատասխան խոսքում ընդգծեց բարեփոխումները և համակարգի հետագա կատարելագործումը շարունակելու անհրաժեշտությունը:
Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանը` հավաստելով ոստիկանությանն առաջադրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34774 դիտում
11:10 02-02-2025
Շիրակի մարզում թալանել են Արթիկի գլխավոր պանրագործարանը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս