211652_close_icon
views-count34114 դիտում article-date 17:28 11-05-2018

Երևանում հարազատ եղբորը կացնի մի քանի հարվածներով սպանած կասկածյալը տեղափոխվելու է դատարան. նշանակվելու է դատահոգեբուժական փորձաքննություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Մուկուչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացնելու Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 52-ամյա Արամ Ասոյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 9-ին հարազատ եղբորը՝ 62 –ամյա Աշոտ Ասոյանին, կացնի մի քանի հարվածներով սպանելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը տեղեկություններ են ստացել նաև, որ սպանությունը կատարողը ունեցել է հոգեկան խնդիրներ և հնարավոր է՝ քննիչի որոշմամբ նշանակվի նաև դատահոգեբուժական փորձաքննություն ու եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, Ա. Ասոյանը կտեղափոխվի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղից էլ Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն՝ դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու նպատակով: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2018/05/10/1095664/] ավելի վաղ[/url] հայտել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 9-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի թիվ 33/1 տան հողամասում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել էին տղամարդու դի։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Արթուր Զոհրաբյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին նույն հասցեի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Ասոյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերին կային հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Ա. Ասոյանին սպանել է հարազատ եղբայրը՝ 52-ամյա Արամ Ասոյանը, ով քննիչ Մուկուչ Ստեփանյանի որոշմամբ ձերբակալվել էր։ [b]Հարազատ եղբոր սպանության կասկածանքով ձերբակալված՝ 52-ամյա Արամ Ասոյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0235569001526045437229439.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր