80016 դիտում
16:17 16-06-2021
Արտաշատում առանձնակի դաժանությամբ 59-ամյա կնոջը սպանած, ոստիկանների ու քննիչների կողմից տաք հետքերով հայտնաբերված 21-ամյա կասկածյալը դատարանից տեղափոխվեց դատահոգեբուժական հետազոտման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Այվազյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գ. Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն կասկածյալը տեղափոխվել է ոչ թե քրեակատարողական հիմնարկ, այլ Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ դատահոգեբուժական բաժանմունք։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 12-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանն ու Արտաշատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևոսյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն էր, ով տեղափոխվել էր իր տանից։
Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին էին բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։
Պարզվել էր, որ սպանությունը տեղի էր ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Այվազյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել էր նաև հանցագործության գործիք դանակը։ Ն. Այվազյանի որոշմամբ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել էր։
Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր սպանվածի հարազատներն ու հարևաններն էին, հրաժարվելով ֆոտոխցիկի առջև խոսել, ասել էին. «Ամեն ինչ ակնթարթային եղավ: Հարսը՝ նորածին երեխան գիրկն է եղել, երբ սպանություն կատարողը մտնում է տուն ու ձեռքին եղած երկու դանակներով սկսում հարվածներ հասցնել իր զոհին»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+