16262 դիտում
18:17 11-05-2018
Տրանսպորտի նախարարությունում քաղաքացիների դիմում-գրություններին պատասխանվել է սահմանված կարգով և ժամկետներում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին մուտքագրվել է 13204 դիմում և գրություն, որոնցից 484-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 430-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:
Նույն ժամանակահատվածում նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացել է տեղեկություն ստանալու 54 հարցում:
ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 7 հարցում:
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 466 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 11 լիցենզիա և 363 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 139 լիցենզիա:
2018 թ. առաջին 4 ամիսներին 119 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2527 դիտում
19:41 09-01-2018
ՀՀ ՏԿՏՏ նախարարությունը դիմում-գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում
1073 դիտում
12:53 18-03-2016
Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներին ու գրություններին պատասխանել են սահմանված ժամկետներում
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան