8428 դիտում
22:56 11-05-2018
Թուրքիայի մեջլիսը մերժել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
Թուրքիայի մեջլիսի նախագահությունը մերժել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Օրենքի նախագծի մերժման մասին Փայլանին գրավոր տեղեկացրել է մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը՝ որպես մերժման հիմնավորում նշելով, որ Փայլանի ներկայացրած օրենքի նախագիծը պարունակում է «կոպիտ և վիրավորական խոսք»:
Ըստ Քահրամանի՝ օրենքի նախագծի անվանման մեջ և տեքստում առկա են մեղադրանքներ Թուրքիայի Հանրապետության և թուրք ազգի պատմության և ազգի նկատմամբ, մասնավորապես, թուրք ազգը մեղադրվում է ցեղասպանություն գործելու մեջ: Քահրամանն ընդգծել է, որ նման արտահայտությունները վիրավորանք են երկրի հանդեպ և հակասում են ազգային գիտակցությանն ու պատմությանը:
Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ նախագիծը վերադարձվում է պատգամավորին անհարժեշտ ուղղումներ կատարելու համար:
Փայլանը 2018թ ապրիլի 20-ն Թուրքիայի մեջլիսին էր ներկայացրել «1915 և դրանից հետո տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելու, մեղավորների անունները հասարակական վայրերից հանելու և տուժողներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհելու» մասին օրենքի նախագիծը:
Նմանատիպ նյութեր
1794 դիտում
15:11 01-02-2021
Ադրբեջանի Մեջլիսը հավանություն է տվել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրին
1009 դիտում
10:11 31-03-2023
Թուրքիայի մեջլիսը հավանություն է տվել Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելուն
1998 դիտում
11:50 13-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ
Այս բաժնից
670 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1078 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում