211652_close_icon
views-count57691 դիտում article-date 19:43 13-05-2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հայտարարագրված ունեցվածքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/12/1095874/]նորանշանակ[/url] նախարար Մանե Թանդիլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացրել է ընթացիկ տարվա մարտի 27-ին՝ որպես ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր: Համաձայն հայտարարագրի՝ Մանե Թանդիլյանը հարկատու տարում՝ 2017-ին որևէ անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել և չի օտարել: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկատու տարվա սկզբում կազմել են 1 մլն 199 հազար դրամ, տարվա ավարտին նվազեն են՝ հասնելով 845 հազար դրամի: Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Մանե Թանդիլյանը նշել է 7 մլն 500 հազար դրամ, մեկ այլ նշմամբ՝ ևս 5 մլն դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ 2 մլն 240 հազար դրամ: Մանե Թանդիլյանի տարեկան ընդհանուր եկամուտը 2017-ին կազմել է 14 մլն 740 հզր դրամ: Մանե Թանդիլյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Նմանատիպ նյութեր