211652_close_icon
views-count64107 դիտում article-date 21:18 13-05-2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։ Այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիր:

Նմանատիպ նյութեր