211652_close_icon
views-count2133 դիտում article-date 16:49 12-07-2016

Աղվան Հովսեփյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաև երկու գերատեսչությունների իրավասություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախատեսվում է համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Ծանոթություն. ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության պարտականությունների ու իրավասությունների մեջ է մտնում նաեւ վերահսկողության սահմանումը՝ արդարադատության գերատեսչությունների և վարչությունների ֆինանսական և վարչական հարցերի, դատական իշխանության ենթակա կառույցների, իրավապահ մարմինների, պետական ընկերությունների և ինստիտուտների, քաղաքապետարանների և ներքին գործերի նախարարության ենթակա կառույցների և այլ կազմակերպությունների վրա, նշված կառույցներում կանոնավոր կարգով ստուգումների իրականացումը։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր