32630 դիտում
13:50 14-05-2018
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Քննարկման առանցքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներն են։ Ինչպես Սոչիից հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/933357.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, հանդիպումն անցկացվում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստից առաջ։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
Աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունենալու նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղըրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ:
***
Սոչիում ընթացող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը և Ռուսաստանը։ Աշխատանքները կմեկնարկեն խմբակային լուսանկարով, որից հետո տեղի կունենան նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը։
Նմանատիպ նյութեր
4278 դիտում
18:32 27-12-2018
Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
2648 դիտում
16:57 07-04-2021
Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
2839 դիտում
20:21 07-07-2021
Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»