211652_close_icon
views-count91351 դիտում article-date 13:46 15-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. Էրեբունու հիվանդանոցի բժիշկները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, ով դանակով հարվածել է իր կրծքավանդակին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խմբի կողմից տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավոր քաղաքացին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Վ.-ն է, ում կյանքը Էրեբունու բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել։ Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից հիվանդանոց են մեկնել օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու հերթապահ հետաքննիչի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Կարեն Վ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով տանը դանակով հարվածել է իր կրծքավանդակին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր