211652_close_icon
views-count32727 դիտում article-date 13:47 24-09-2017

Ոստիկանությունը տաք հետքերով հայտնաբերեց Երևանում միմյանց հետ վիճած կանանց, որոնցից մեկը նկատողություն ստանալու համար դանակով հարվածել էր «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակցի կրծքավանդակին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի և Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի ծառայողները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելիս՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 24-ամյա Ալվարդ Ոսկանյանին և 27-ամյա Կարինե Մադաթյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Մադաթյանը, Դիլիջան քաղաքի բնակիչ է, իսկ Ա. Ոսկանյանը՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի: Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 22-ին Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքին հարակից այգում վիճաբանություն ունենալու մեջ, իսկ Ա. Ոսկանյանը կասկածվում է նրանց այդ պահին նկատողություն արած, Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Կարեն Սարգսյանին դանակահարելու մեջ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/23/1078077/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ «Արամյանց» բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել մի քաղաքացի։ Հիվանդանոց Էին մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Պապյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի Լեոյի փողոցի բնակիչ՝ 49-ամյա Կարեն Գրիգորյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքին հարակից այգուց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Գրիգորյանը, ով աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության «ԵրևանԳազ» Մալաթիա-Սեբաստիա մասնաճյուղի ծառայության գծով պետի տեղակալ, այգում նկատել էր, որ 2 կանայք վիճաբանում են՝ միմյանց հասցեին տալով հայհոյանքներ։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր