2215 դիտում
15:42 15-05-2018
Ծանր հիվանդությունից վախճանվել է հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ Լևոն Հայրապետյանը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով տեղեկացնում է, որ երկարատև, ծանր հիվանդությունից վախճանվել է հայկական սպորտի երախտավոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի ,,էքստրա,, դասի մրցավար, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի մասնակից, ՀՀ Զինված ուժերի գնդապետ, ԲԿՄԱ նախկին պետ, նվիրյալ հայրենասեր
Լևոն Հայրապետյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ մայիսի 16-ին, ժամը 18:00-ից, հուղարկավորությունը՝ մայիսի 17-ին, ժամը 14:00-ին նույն եկեղեցուց՝ ,,Եռաբլուր,, պանթեոնում:
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
20:28 14-09-2021
Երևանում կանցկացվի Սամբոյի միջազգային մրցաշար՝ նվիրված մարզաձևի երախտավոր Լևոն Հայրապետյանի հիշատակին
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում