211652_close_icon
views-count15820 դիտում article-date 13:17 16-05-2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան, այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավինյանն Աստանայում կմասնակցի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին, որոնք տեղի կունենան մայիսի 16-18-ը: Պատվիրակության կազմում են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ԱԳ նախարարության աշխատակիցներ:

Նմանատիպ նյութեր