211652_close_icon
views-count50856 դիտում article-date 09:34 18-05-2018

Արտաշատի քաղաքապետը չի փոխանցել մանկապարտեզների աշխատավարձերը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի թիվ 4 և թիվ 5 մանկապարտեզների ապրիլ ամսվա աշխատավարձերը չի փոխանցել: Նշենք, որ Արտաշատի ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը, սակայն վերջինս չի էլ պատրաստվում տեղի տալ ավագանու անդամների պահանջին, այլ շարունակում է հանգիստ վայելել իր պաշտոնը՝ քաղաքը պահելով բարձիթողի վիճակում: Նշենք, որ «ՉԻ» հրապարակումներում մենք բազմիցս անդրադարձել ենք Բենիամինյանի աշխատաոճին, արձանագրել ենք Արտաշատի բնակիչների դժգոհությունն այն մասին, որ քաղաքը կորած է աղբի մեջ, իսկ հրապարակում գտնվող լճակը գարշահոտություն է «բուրում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր