2923 դիտում
08:34 13-09-2016
Խոստանում են ժամանակին վճարել աշխատավարձերը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ Գյումրիի ավագանու ընտրություններում իշխանական «Բալասանյանի դաշինքը» հանդես է եկել «Ժամանակին վճարված աշխատավարձեր» կարգախոսով:
«ՉԻ» - Նույն հաջողությամբ Սամվել Բալասանյանը կարող էր առաջ քաշել ասենք, «խոստանում եմ ամեն օր գնալ աշխատանքի» կարգախոսը, որովհետև ժամանակին աշխատավարձեր վճարելը կարծես թե նրա անմիջական պարտականությունն է, և ոչ թե ինչ-որ չտեսնված-չլսված բան:
Ընդ որում՝ գյումրեցիներին հետաքրքրում է ոչ միայն աշխատավարձերը ժամանակին ստանալը, այլև այն, որ այդ աշխատավարձերով հնարավոր լինի ապրել: Իսկ Սամվել Բալասանյանը, չգիտես ինչու, այդ մասին ոչ մի բառ չի ասում:
Ի դեպ, հետաքրքիր է՝ մինչև հիմա Գյումրիում աշխատավարձերը ժամանակի՞ն էին վճարվում, թե՞ ոչ: Եթե մինչև հիմա էլ էին ժամանակին վճարվում՝ ուրեմն դա տխմար կարգախոս է, իսկ եթե ուշացնում էին՝ Սամվել Բալասանյանը պիտի պատասխանի, թե ո՞վ է մեղավոր դրա համար: Միայն թե չասի, որ ինքը դրա հետ կապ չունի: Բա եթե կապ չունի՝ հիմա ո՞նց է խոստանում լուծել այդ հարցը»:
[bՄանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
50856 դիտում
09:34 18-05-2018
Արտաշատի քաղաքապետը չի փոխանցել մանկապարտեզների աշխատավարձերը. «Չորրորդ իշխանություն»
4013 դիտում
09:49 08-03-2016
Լևոն Մկրտչյանը հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին սպասարկող թանկարժեք մեքենայից. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»