211652_close_icon
views-count5142 դիտում article-date 23:09 18-05-2018

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցի հետ

Մայիսի 17-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցի հետ: Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վարշավայի քաղաքապետին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում Վարշավայի մերձակայքում գտնվող «Իմ մայրիկ» անտառում ՀՀ դեսպանությունը Վարշավայի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդանշական 650 ծառի տնկում՝ ի նշանավորումն Լեհաստանի հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի։ Զրուցակիցներն անդրադարձան նաև Լեհաստանի պատմության ողջ ընթացքում հայերի ունեցած կարևոր և նշանակալի դերակատարությանը։ Դեսպան Ղազարյանը Վարշավայի քաղաքապետին ներկայացրեց Հայաստանում 2018 թվականին կայանալիք հոբելյանական կարևոր միջոցառումների և իրադարձությունների` այդ թվում Երևանի քաղաքի հիմնադրման 2800-ամյակի մասին՝ վերջինիս փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական հրավերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր