3943 դիտում
10:51 19-05-2018
ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական միջամտության գործով հետաքննությունը շարունակվում է
Դոնալդ Թրամփի փաստաբանը հայտարարել է, որ ըստ ԱՄՆ-ի դատախազների որոշման, եթե 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսական միջամտության հետաքննությունը Թրամփին մեղավոր ճանաչի, նրան մեղադրանքներ չեն առաջադրվելու արդեն շուրջ մեր մեկ տարվա պատմություն ունեցող այս գործի համար: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4400552.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Թեև Թրամփը հինգշաբթի օրը կրկին հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները, արդեն մեկ տարուց ավել ընթացող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից անցկացվող հետաքննությունը դեռ շարունակվում է:
Որոշ կոնգրեսականներ մեղադրում են Թրամփին՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը վարկաբեկելու մեջ:
«Հետաքննությունը չի կարող վհուկների որս համարվել, երբ Թրամփի թիմի բարձաստիճան ղեկավարների մեղադրանքներ են առաջադրվել: Սա վհուկների որս չէ, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականներն ընդունում են հատուկ ծառայությունների հայտարարություններն առ այն, որ Ռուսաստանը միջամտել է մեր ընտրությանը Նախագահ Թրամփին աջակցելու նպատակով: Յուրաքանչյուր արդարամիտ քաղաքացի, անկախ կուսակցական պատկանելությունից, նայելով փաստերին կարող է ասել, որ այս հետաքննությունը վհուկների որս չէ: Նույնիսկ Թրամփի կողմից նշանակված Հետաքնությունների դաշնային բյուրոյի տնօրեն հանրապետական Քրիստոֆեր Ռեյը երեկ հայտնեց, որ համակարծիք է»,- հայտարարել է Սենատում փոքրամասնություն կազմող դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը:
«Մենք ուզում ենք, որպեսզի հետաքննությունն ավարտվի, բայց ես կրկին ցանկանում եմ նշել, որ Ռոբերտ Մյուլլերը պետք է ազատ զգա և ավարտի իր աշխատանքը»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը ներկայումս շարունակվում է և պարզ չէ, թե այն երբ կավարտվի:
Նշենք նաև, որ Մյուլերը սպառնացել էր Թրամփին պարտադիր հարցաքաննման կանչել, եթե նրա փաստաբաններին չհաջողվի համոզել Թրամփին՝ ինքնակամ ներկայանալ:
Նմանատիպ նյութեր
2628 դիտում
10:49 09-05-2017
ԱՄՆ սենատում սկսվել են լսումներ՝ ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
436 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1066 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN